Բեյզ Մեթըլս վարչության պետ Սամվել ԻվանյանՍամվել Լևոնի Իվանյան - գործադիր վարչության անդամ,գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերի վարչության պետ
Ծնվել է 1977 թ. ք.Երևանում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Կրթություն
1984-1994 թթ. - Երևանի թիվ 172, թիվ 183, թիվ 116 միջնակարգ դպրոցներ
1994-1998 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և լեռնամետալուրգիայի ֆակուլտետի օգտակար հանածոների հետախուզման տեխնիկա և տեխնոլոգիա բաժին

2008-2010 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և լեռնամետալուրգիայի ֆակուլտետի լեռնային ճյուղի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի մագիստրատուրա

Որակավորումը` ճարտարագիտության մագիստրոս

Աշխատանքային փորձը
2006 թ. - ից մինչ օրս` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գործադիր վարչության անդամ, ընդհանուր հարցերի վարչության պետ
2005-2006 թթ. - «Բեյզ Մեթըլս» ՍՊԸ ընդհանուր հարցերի վարչության պետ
2002-2005 թթ. - «Բեյզ Մեթըլս» ՍՊԸ գործադիր տնօրենի օգնական
2001-2002 թթ. - «Մանես և Վալլեքս» ՓԲԸ (այժմ` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ) Մարգահովիտի երկրաբանահետախուզական բազայի պետ
2001 Մարտ - 2001 Սեպտեմբեր - «Մանես և Վալլեքս» ՓԲԸ երկրաբանահետախուզական բաժնի երկրաբան
1998-2000 թթ. - ծառայություն ՀՀ բանակում, որպես ռեակտիվ հրետանային մարտկոցի հրամանատար
1997-1998 թթ. - (ուսմանը զուգահեռ) «Արարատի ոսկու արդյունահանման ընկերություն» ՓԲԸ (“AGRC”), որպես երկրաբանական ծառայության ղեկավարի օգնական (աշխատանքները իրականացվել են Սոտքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերում)

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC