Նորություններ

Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Կաշենի հանքավայր (14.11.2013)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 13-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին: Նախագահները դիտել են տանկային երկամարտը եւ այլ ստորաբաժանումների գործողությունները:

Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի նման ծավալի զորավարժությունների անցկացումը՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը մեր բանակի մարտունակության բարձրացման եւ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման համար:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC