Նորություններ

Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ (02.07.2013)

Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ. հունիսի 27-29-ը  տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական՝ չորրորդ այցը Արցախի Հանրապետություն: Պատվիրակությունը, որի կազմում Լոռու մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ էին, գլխավորում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Այցի առաջին օրը Վալլեքս Գարդեն հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Լոռի-Արցախ բարեկամության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վալլեքս» խմբի փոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով:

Այցի երկրորդ օրը պատվիրակությունն այցելեց Գանձասար, այդուհետ՝ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվող Լեռնահարստացուցիչ համալիր, որտեղ եղավ տարբեր արտադրական օղակներում,  ծանոթացավ ինչպես արտադրական գործընթացներին, այնպես էլ՝ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումներին:

Պատվիրակությունը եղավ նաև Կաշենի կառուցվող լեռնահանքային համալիրում, որտեղ արդեն իսկ արդյունահանվող հանքաքարը ներկայում հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործելու Դրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական հզորությունները և հումքային հենք է ապահովում տեղում նոր հզոր հարստացուցիչ համալիր կառուցելու համար:

Այցելության երկրորդ օրը՝ հունիսի 28-ին, «Վալլեքս» խմբի փոխնախագահ Արթուր Մկրտումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և պատվիրակության այլ անդամներ Մարտակերտ քաղաքում մասնակցեցին Մարտակերտի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակությունը եղավ նաև պատմական Տիգրանակերտի հնագիտական պեղումների տարածքներում և թանգարանում

ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, ինչպես նաև տնտեսական և մշակութային նոր կապերի ստեղծման այլ ծրագրերին աջակցությունը կարևոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում և Արցախում գործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններում, և խմբի ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր այդ համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ

 

 

Լուսաբանում ԶԼՄ-ներում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC